Մկների ժողովը

Կատունը շատ խորամանկ է և խելացի։ Նաև չարաճճի է և սիրում է ուտել մկներ: Նա լկստված է: 

Մկստանի բոլոր տները պանրից են,  լուսինը  պանրից է, ավտոմեքենաները և փողոցները պանրից են, աստղերն էլ են պանրից:

Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ` պատմում էր այդ ժողովի մասին։
Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, ուզում էին իմ  վզիցս զանգ կախել։ Բայց   մկները ինձնից  վախեցել են և չեն կարողացել զանգը կախել:

Տիեզերական մարմիներ Արև Լուսին և Աստղեր

Տիեզերքում կա Արև, Արևը շատ տաք է։ Նա տաքացնում է մեզ։ Երկրագունդը պտտվում է Արևի շուրջը: Եթե դու մոտենաս Արևին, կայրվես։ Առանց Արևի Երկրի վրա կյանք չի լինի: ԵՎ Արևը նույնպես աստղ է։

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Այնտեղ կյանք չկա։

Տիեզեքում կան աստղեր: Աստղերը շատ-շատ տաք էն: Երկնքում աստղերը շատ-շատ են, անթիվ են։ Բարձր ջերմաստիճանով աստղերը ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնին են։ Իսկ ցածր ջերմաստիճան ունեցող աստղերը կարմիր գույն են։

Բալզաթցիների նոր արկածները

Մի օր առաջին Բալզաթցին մտածեց ու ասաց․ 
– Ժողովուրդ, ես հասկացա, մենք  պետք է հրթիռ սարքենք։
Առաջնորդը առաջին բալզաթցուն ասում է.
-Շուտ պետք է ասեիր այդ մասին։  Լավ, գնացինք սարքենք հրթիռ։ Բայց այն պետք է լինի երկաթից։
Առաջին բալզաթցին ուզում էր փախչել նորից քաղաքապետի մոտ։ Առաջնորդը տեսավ, որ նա ուզում է փախնի, ասաց․
-Սպասի՛ր, առաջին բալզաթցի, ես քեզ հետ ուզում եմ խոսել, ո՞վ քեզ թողեց՝ գնաս քաղաքապետի մոտ, հը՞:
– Ուզում էի իմանալ, կարո՞ղ ենք երկաթից սարքել հրթիռ։ Իմացա, որ կարելի է։

Առաջնորդը կազմակերպեց, որ շատ արագ պատրաստեն հրթիռը և հասնեն Լուսին:

Ամպիկն ու իր արկածները

Կար-չկար մի ամպիկ։ Մի օր ամպիկը իր ընկերների հետ գնաց բակ։ Նրանք ձայն լսեցին, շատ-շատ ուժեղ ձայն, բայց չգիտեին, թե որտեղից։ Ակաջները փակեցին, որ չլեսեն այդ ձայնը: Վերջում պարզվեց, որ ամպրոպն է:
Արդեն բացվեց առավոտը։ Ամպիկները ուրախացան, որ առավոտ է։ Երբ տեսան արևին, մի փոքր վախեցան: Բայց արևը բարի էր, սկսեց ամպիկների հետ խաղալ, նրանք էլ ուրախացան: