Ամանորն այլ երկրներում

Իտալիա

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

Ամանորյա թխվածքաբլիթներ

Մենք դասարանով պատրաստել ենք թխվածքաբլիթներ։ Լվացվեցինք հետո գոգնոցները հագանք: Թխվածքաբլիթներ պատրաստելու համար պետք էր ձու, ալյուր, սոդա, շաքարավազ, ձեթ և շոկոլադ։ Խմորներից պատրաստեցինք տոնածառ, փաթիլներ, ձնեմարդ, սրտիկ։ Հետո սկսեցինք ձևավորել մեր թխվածքաբլիթները և համտեսեցինք։ Ստացվել էին շատ համեղ և գեղեցիկ։ Բարի ախորժակ ։)

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, սիրելի Ձմե՛ռ պապիկ, իմ անուննը Սոֆի է, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես ունեմ շատ ցանկություններ, ամենակարևորը… ուզում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն, ոչ մի բալիկ չհիվանդանա, լինեն առողջ և առույգ։ Իսկ ինձ համար ունեմ մի քանի ցանկություն։

Ես շատ եմ ուզում բարակ ֆլոմաստերներ, նոր գրչատուփ, հեռախոսի նոր պատյան և գոտկատեղի պայուսակ։

Ահա սրանք են իմ ցանկություները։ Իսկ քեզ, Ձմե՛ռ Պապ, ես մաղթում եմ առողջություն և համբերություն։

Սիրով՝ Սոֆի

Նամակ եղևնուն

Բարև, կանաչ եղևնի՛ ջան, դու մեծ ես և սիրուն։ Դու ձմռան խորհրդանիշն ես։ Առանց քեզ դժվար է պատկերացնել Նոր Տարին։ Երեխաները ամենաշատն են ուրախանում, երբ սկսում են զարդարել քեզ գունզգույն խաղալիքներով և պայծառ լույսերով  և դնում են աստղ քո գագաթին։ Հետո էլ գտնում են իրենց սպասված նվերները  եղևնու տակ։