Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Բարև ձեզ, ես Սոֆիյան եմ, ութ տարեկան եմ։ Այսօր ես կպատմեմ ծառերի մասին։ Մեր Երկիրը բողոքում է և տխրում․ մարդիկ չգիտեն և կոտրում են ծառերը, որ տներ, կամուրջներ սարքեն։ Ծառերը մեզ շատ օգուտ են տալիս՝ պաշտպանում են արևից, անձրևից։ Ծառերից կարելի է սարքել տներ, ստանալ և այլն։ Բայց պետք է հոգ տանել բնության մասին և կոտրել  միայն չորացած ծառերը։

Ծաղկազարդ

Ծաղկազարդը հեթանոսական շրջանից եկած տոն է և հայտնի է նաև Զարզարդ  անունով։  Ծաղկազարդը կապված  է ծառ պաշտելու  հետ։ Մենք ունենք կենաց ծառ, այսինքն՝ կյանքի ծառ, որը ներկայացում է ծնունդից մինչև ծաղկունք և պտղաբերություն, նաև խորորդանշում է անմահություն։

Նոր տարուն զարդարում էին  ծառը մրգերով և չիրերով,  իսկ ծաղկազարդին  ծառը զարդարում էին հավկիթներով։ Ծաղկազարդը նշվում է Զատկի  տոնից մեկ շաբաթ շուտ։

Ճամփորդություն Աշտարակ

Հինգշաբթի օրը մեր դասարանով գնացինք ճամփորդության դեպի Աշտարակ։

Սկզբից մենք գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Սուրբ Մարինեից հետո գնացինք շոկոլադի գործարան, որտեղ դիտեցինք շոկոլադի մասին պատմությունը, շատ համեղ շոկոլադ կերանք, նաև սովորեցինք փաթեթավորել շոկոլադը։
Գնացինք Կարմրավոր եկեղեցի:

Հետո գնացինք Նոր ջրաղաց, հանգստացանք, խաղացինք, իսկ վերջում բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցի։