May 4

Ճամփորդություն ջրի գործարան

Մենք դասարանով գնացինք հետաքրքիր ճամփորդություն։ Մենք գնացինք խոտերի մոտ նստենք, որ հաց ուտենք։ Կերանք ու գնացինք ջրի գործարան։ Այնտեղ մեզ հագցրել էին խալաթներ և գլխարկներ։ Մեզ ցույց են տվել, ինչպես են լցվում ջրի շշերը։ Այնտեղ շատ բարձր  ձայն էր, բայց ես չէի բողոքում։ Հետո մեզ ուրիշ շատ հետաքրքիր բաներ ցույց տվեցին։ Հետո, որ վերջացրինք, մեզ հյուրասիրեցին լիմոնադներ։ Եվ մենք շատ ուրախ էինք, հետո դուրս եկանք և նստեցինք ավտոբուս։

Քարերի սիմֆոնիա

Մենք իջանք Քարերի սիմֆոնիա։ Մենք տեսանք շատ սիրուն քարեր։ Հասմիկի հետ քարեր էինք քցում գետակի մեջ: Այնդեղ շատ սիրուն էր և շատ ֆոտոներ էինք արել։
Հաջորդ կանգառը Գառնին էր:
Սիրուն տաճար էր, որ նվիրել էին Արևի աստծուն:
Շատ հավես էր և սիրուն օր էր:


Posted May 4, 2022 by Sofia in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*