Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Մենք գնացինք Թեղենյաց վանք՝ մեր դասարանով սեպտեմբերի մեկին ; Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք։ Բարձրացանք մի մե՜ծ սար, և այնտեղ նախաճաշեցինք; Հետո շարունակեցինք էլի բարձրանալ և հասանք վերև ու մտանք Թեղենյաց վանք։ Մենք այնտեղ երգեցինք, աղոթենցինք ու դուրս եկանք։ Հետո իջանք սարից։ Մենք շա՜տ էինք հոգնել։ Հետո, որ իջանք սարից, նստեցինք ավտոբուս ու գնացինք հետ մեր սիրելի դպրոց

Ամառաին արձակուրդներ

Մենք ընտանիքով ամռանը գնացել ենք Աղվերան և Ծաղկաձոր մի քանի օրով։ Մենք եկանք ու այնտեղ շատ սիրուն էր; Այնտեղ կար շատ մեծ լողավազան, չնայած, որ ջուրը շատ սառն էր, բայց ես և եղբայրս մտանք ջուրը և հավեսով լողացինք։ Ծանոթացանք շատ երեխաների հետ և ընկերացանք։ Ամառը ես նաև մեր դասարանով գնացել ենք Արատես մի քանի օրով մեր դասղեկ ընկեր Լուսինեի և Սոնայի հետ։ Ես առաջին անգամ էի մնում մենակ առանց իմ ծնողների հետ։ Բայց շատ չտխրեցի, քանի որ իմ ընկերուհիների հետ էի, մենք լավ ժամանակ անցկացրեցինք։