Կոմիտասի փաստեր

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2.  Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Երևանում կա փողոց Կոմիտասի անունով, որտեղ ի դեպ ես եմ ապրում և կա այգի նրա անունով։

Կոմիտասի բանաստեղծություն

Վարդիկիս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Մի որևէ երգ սովորեցնելու համար նա ամեն կերպ աշխատում էր բազմակողմանի ճանապարհով բացատրել նյութի բովանդակությունը. օրինակ, եթե պետք է սովորեցներ «Հորովել» երգը, նա սկսում էր վերլուծել այդ երգը, նկարագրել ռանչպար գյուղացու վիճակը, ….որն իր ցավերն է պատմում եզանը և աղերսում նրան, որ նա օգնի իրեն հերկեն, ցանեն, կալսեն ու պարտքը տան պարտատերին: Երգի բովանդակությունը բազմակողմանի կերպով բացատրելուց հետո Կոմիտասը մոտենում էր դաշնամուրին, նվագում և մեղմ ձայնով երգում:

— Վարշամ Փարսադանյան

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։