Երգի հրապույը

1-ին մաս

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով, պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

2-րդ մաս

Ու երբ  պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

բյուրազան–Բազմազան

ծածուկ–թաքուն

 ապառաժ– Կարծր քարի մակերես

պատանի–Երիտասարդ

  • Սևով ընդգծված բառերը դուրս գրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։

բյուրազան-Բազմազան

անգութ-Գութ չունեցող

 ամայի-Բնակությունից զուրկ

 անձավ-քարայր

  ծածուկ-բաց, ակնհայտ

  ապառաժ– Կարծր քարի մակերես

պատան-Պատանք

եղեգներից-Հացազգիների ընտանիքին պատկանող բարձրացողուն բույս

խրատեց-Դաստիարակիչ՝ բարոյախոսական խորհուրդ՝ հորդոր

փողից-Դրամ, մետաղադրամ կամ թղթադրամ

դյութական-Դյութանքին հատուկ, հմայական

տնանկներ–Փոքրիկ տուն

  • Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։

    հազարավոր–հազար–ավոր
    անտես–ան–տես
    քարսիրտ–քար–սիրտ
    ծովափ–ծով–ափ
    լավություն–լավ–ություն
    հոգեգրավ–հոգ–գրավ
    մարդաշատ–մարդ–շատ
    մենակություն–մենակ–ություն
  • Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։
    Ծաղիկներ կային չքնաղ ու բյուրազան ծաղիկները թիթեռների պես փռված ու թրթռուն ժայրերի ու դաշտերի վրա։

    Աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար;
  • Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։

    Երգի հրապույրը վերնագրել են որովհետև երգի միջոցով հալվում են քար սրտերը;
  • Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։
    Գեղեցիկ աշխհար
    Սրտերի երգը։
  • Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։
    Այս պատմությունը իրական է
  • Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում եաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս պատմվածքի հերոսի կյանքում է։
    Իմ կարծիքով երաժշտությունը շատ կարևոր է
  • Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։

Եթե մարդը սկսի ճիշտ և հաճելի իր համար երաժշտություն, ինձ թվում է որ այ՛, դա հնարավոր է։