Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը: Մյուս օրը նրանք ուզեցին ինչվոր բան վաճառել նրանք ուզում էին նույն բանը վաճառել բայց նրանք ։ Բայց նրանք մտածում էին ինչ վաճառել ամպրանք կամ ուտելիք։ Բայց նրանք տարբեր ուտելիքներ ուզում էին վաճառել օրինակ մյուսը շաքար մյուսը պանիր մյուսնել կարաք և նրանք ջղայնացան առավոտ շուտ։ Եկավ մի մարդ ու հարցրեց
–Բարև ձեզ խելոքներ ջան ինչու եք դուք առավոտ շուտ աղմկում;
–Մենք մտածում ենք ինչ վաճառել բայց նրանք ուզում են վաճառել կարաք ու պանիր;
–Իսկ չի կարելի համ կարաք վաճառել համ պանիր համ էլ շաքար;
Մյուս օրը խելոքները վաճառեցին համ կարաք պանիր և շաքար։

Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։ խորհրդի են նստում–քննարկում;

ափ է առնում–Ձեռքն առնել

Վար է բերում–իջեցնել

գլուխ են տալիս–խոնարհվում է

վրա են պրծնում–հարձակվել

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    պատգամավոր
    խանութպան
    արցունքոտվել
    մատուցարան
  1. Փորձիր շարունակել հեքիաթը
  2. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
    Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
  3. Բնութագրի՛ր թագավորին։
    Մի փոքր խիստ բարի
  4. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Որ գիժ չլինեն։

  1. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ և նկարիր դրանցից մեկը։

Ամեն օր մենք գնում ենք այս տեղը, որտեղ մեզ տալիս է գիտելիք։

Շատ համով է ես օրինակ շատ եմ սիրում սկսվում է շ–ով վերջանում է դ–ով։


Սեբաստացի հանելուկներ

Կարճ մազեր ունի, Մայրենի է սովորեցնում։

Երկարօրյայի ուսուցչուհի է, ունի երկար, շագանակագույն մազեր։

Մեզ մաթեմատիկա է սովորացնում մուգ շագանակագույն մազեր։

Ամեն օր դպրոցում այդ իրը լինում է պայուսակի մեջ դնում։

Մենք ամեն ամիս ենք անում և կոմպի մեջ անում ենք սկսվում է ֆ–ով վերջանում է բ–ով։

Անգլերեն է սովորացնում կարճ սև մազեր ունի։


Ինքնաստուգում

Ինքնաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1, 28, 7, 4, 2, 14,
ամենափոքր՝ 1
ամենամեծը՝ 28
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
58+1=59
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
5, 6, 10, 1, 30, 15, 3, 2` 8 հատ
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
4, 8, 12, 16, 20, 24, 28, 32
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
36, 42, 48,…

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
9, 18, 27, 36…
ամենափոքր` 9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2+6+9+4=21սմ

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
26×2=52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
(12+17)x2=58սմ՝ պարագիծ
S=12×17=204 սմ քառ․՝ մակերեսը

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։
11×4=44 սմ
P=11×4=44 սմ՝ պարագիծ
S=11×11=121 սմ քառ․՝ մակերես

Մենք դասարանում ստուգել ենք ես գնահատում եմ շատ լավ եմ։

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 28 է։


Հաշվի՛ր 19 սմ և 16 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

Հաշվի՛ր 20 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 21 է։

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 32 է։


Հաշվի՛ր 15 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։