Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ող—ունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապար—ը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խե—ճ  ու  ան—գնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամար—անքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կ—կվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:
    Զմրուխտ–սկյութիկոն
     ջերմ–ջերմություն
     երեխայի–փոքրիկ 
    հազիվ–զոռով
    տխրումթախծել
    հզոր–ուժեղ
    արտասվել–լաց լինել

  2. Մոխրագույնով նշված բառերի համար իմաստով հակառակ բառեր գրիր։
    թույլ–ուժեղ
    մեծանալ–փոքրանալ
     բարձրանամ–ցածրանալ
     կամացուկ–բարձրաձայն
    գոռաց–լռել
    բացիր–փակել
    հագավ–հանվել
  3. Շագանակագույնուվ նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները, նաև նշիր, թե բառն ըստ կազմության ինչպիսին է, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ, բարդ բառ
    քաղցր–ա–հնչյուն բարդ բառ
    այգ–ե–պանն բարդ բառ
    բարձր–ա–հասակ բարդ բառ
    Փոքր–իկ պարզ
    ինքնա–մ–փոփ բարդ բառ
    Անպա–տ–կառ բարդ բառ
    ոսկի–հեր բարդ բառ
    ան–սիրտ բարդ բառ
    դես–ու–դեն բարդ բառ
    հուս–ա–հատ  բարդ բառ
     խեղճ–ա–հարությամբ բարդ բառ
  4. Անծանոթ բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:
    ինքնամփոփ–ինքն իր մեջ
      Անպատկառ–անամոթ
  5. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու պակասող տառերը։ Լրացնելուց հետո քեզ բառարանով ստուգիր։
    ողջյունում
    ճանապարհը
    խեղճ
    անօգնական
    արհամարհանքով 
    կծկվեց
  6. Ինչո՞ւ էր արտասվում եղևնին:
    Եղևնին ուզում էր հասնել արևին։
    1. Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից:
      Պետք է լինել բարիլ և օգնել ով ունի դրա կարիքը։
  7. Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն:
    եղևնին փոքրիկ, սիրելի։
    բարդին պարծենում և չեր օգնում
  8. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
    -Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

    9. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ

Ա. Բնութագրվում է քամին
Քամին  պոկոտեց  բարդու  տերևներն։

Բ. Նկարագրված է այգեպանը
Այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

Գ. Նկարագրված է աշունը
Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը:

Դ. Նկարագրված է ձմեռը
Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *