Համբարձում

1846 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղբոր՝ Ավետիքի հետ Թիֆլիսում բացել է գրավաճառանոց։ Հավաքել և Մոսկվայի Լազարյան ճեմարանին է հանձնել շուրջ 200 հայերեն հին ձեռագրեր։ 1859 թվականին հիմնել է տպարան, 1860-1963 թվականներին՝ «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրի հիմնադիր-հրատարակիչ։

Շոկոլադի մասին

Իսպանացիներն առաջինն էին, ովքեր տաքացրեցին կակաոն և քաղցրացրեցին այն: Կենտրոնական Ամերիկայում շաքար չկար, իսկ իսպանացիները պարզապես շաքար ավելացրեցին: Կակաոյին ավելացրեցին ոչ միայն ջուր, այլ նաև կաթ: նրանք կակաոն վերածեցին մի ըմպելիքի, որը այսօր մեզ հայտնի է որպես տաք շոկոլադ: Այն Եվրոպայում տարածվեց շատ արագ, մի քանի տարում, և քանի դար շարունակ դարձավ ընտրյալ խավի ըմպելիք: Լոնդոնում առաջին շոկոլադե խանութը բացվել է 1657թ. այն շատ մեծ համբավ ուներ, թեև էժան չէր: Մինչև տեխնիկական մեքենաների հեղափոխությունը` մինչ շոգեմեքենաների և ջրամեքենաների հայտնվելը շոկոլադը հասանելի էր միայն նրանց համար, ովքեր չգիտեին ինչպես մսխել իրենց փողերը:

Իմ օրը

Ես առավոտյան արթնանում եմ 7:00։ Հետո գնում եմ լվացվելու, այնուհետև հագնվում եմ և դուրս եմ գալիս տանից, որ գնամ ավտոբուսի կանգառ։

Ավտոբուսը գալիս է , ես նստում եմ և այն տանում է ինձ Արևմտյան դպրոց։ Դպրոցում հանդիպում եմ ընկերներս, հետո սկսում են դասերը։ Դասերը ավարտվելուց հետո, սկսում է երկարօրյա։ Ես գնում եմ մեր դպրոցի նկարչական խմբակ, այն ինձ շատ է դուր դալիս, քանի որ ես շատ եմ սիրում երևակայել ու նկարել։ Այնուհետև գալիս եմ, դասերս եմ անում, մի քիչ խաղում եմ եղբորս հետ և քնում եմ։

Ամանորյա նվերներ

Մեր Նոր տարին շատ ուրախ էր անցնում։ Գնացինք հյուր, մեզ նվիրեցին ժամացույց՝ իմը պոնիով, իսկ եղբորինս՝ ինքնաթիռով, զինվորական: Հետո արթնացանք, 31-ին գնացինք տատիկի տուն։ Ես շատ թխվածք պատրաստեցի: Ինձ նվիրել են բարձրախոսներ, իսկ եղբորս՝ լեգո։ Բակում խաղացինք ձնագնդիկ, որից հետո քնեցինք։ Իսկ Ձմեռ պապիկը բերեց նվերներ՝ ինձ համար գոտկատեղի պայուսակ, բլոկնոտ, գրչատուփ և ֆլոմաստերներ, իսկ եղբորս՝ գոտկատեղի պայուսակ, բլոկնոտ։ Ես գոհ եմ իմ նվերներից։

Ամանորն այլ երկրներում

Իտալիա

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

Տիեզերական մարմիներ Արև Լուսին և Աստղեր

Տիեզերքում կա Արև, Արևը շատ տաք է։ Նա տաքացնում է մեզ։ Երկրագունդը պտտվում է Արևի շուրջը: Եթե դու մոտենաս Արևին, կայրվես։ Առանց Արևի Երկրի վրա կյանք չի լինի: ԵՎ Արևը նույնպես աստղ է։

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Այնտեղ կյանք չկա։

Տիեզեքում կան աստղեր: Աստղերը շատ-շատ տաք էն: Երկնքում աստղերը շատ-շատ են, անթիվ են։ Բարձր ջերմաստիճանով աստղերը ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնին են։ Իսկ ցածր ջերմաստիճան ունեցող աստղերը կարմիր գույն են։

Ամպիկն ու իր արկածները

Կար-չկար մի ամպիկ։ Մի օր ամպիկը իր ընկերների հետ գնաց բակ։ Նրանք ձայն լսեցին, շատ-շատ ուժեղ ձայն, բայց չգիտեին, թե որտեղից։ Ակաջները փակեցին, որ չլեսեն այդ ձայնը: Վերջում պարզվեց, որ ամպրոպն է:
Արդեն բացվեց առավոտը։ Ամպիկները ուրախացան, որ առավոտ է։ Երբ տեսան արևին, մի փոքր վախեցան: Բայց արևը բարի էր, սկսեց ամպիկների հետ խաղալ, նրանք էլ ուրախացան: