Ազգային նվագարան

Դուդուկ

Դուդուկը հայկական երաժշտական գործիք է, որն իրենից փայտե փող է ներկայացնում՝ 9 անցքերով: Դուդուկի ավանդական անվանումը ծիրանափող է: Այս գործիքի հետ մի շարք տարօրինակ փաստեր են կապված: Եկեք բացահայտենք դրանցից յոթը:

պկու

Պկուեղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

բլուլ

Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

շվի

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

քանոն

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

թառ

Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է ՀայաստանումԱդրբեջանում [1]Հարավային Կովկասի երկրներում, ԻրանումԹուրքիայումԱֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։

«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ dotār (دوتار, “երկու լար”), setār (سه‌تار, “երեք լար”), pančtār (پنجتار “հինգ լար”), և šaštār կամ šeštār (ششتار “վեց լար”):

Չնայած թառը վաղուց տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք[2]։

քամանչա

Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։