Ճամբարական ամփոփում

1 օր

Արձակուրդները վերջացան, ես գնացել եմ դպրոց և շատ ուրախ էի, ես չէի տեսել ընկերուհիներիս և ուսուցիչներս շատ օրեր։
Մենք գնացինք ընդհանուր պարապունք, հետո մենք գնացինք խաղալ դրսում, մենք խաղում էինք “Հե՝յ խմբեր” շատ հետաքրքիր խաղ էր, մենք բաժանվեցինք 2 խմբեր և խաղում էինք, հետո մենք խաղում էինք շունն ու կատուն ես եղել էի կատու։
Մենք եկանք սառը–սառը դրսից ու գնացինք երկարորյա։

2 օր

Մենք գնացինք դպրոց, հետո գնացինք վերնատուն սովորացնել 3–դասարանցիներին երգ “Էջմիածին” երգեցինք իջանք վերնատնից ու գնացինք հավաքել աղբ, և հավաքեցինք շատ աղբ։
Եկանք ու սկսեցինք խաղալ “UNO” խաղացինք, գնացինք դուրս ու խաղում էինք “Հե՝յ խմբեր” շատ հավես էր, հետո գնացինք դասարան և երկարորյա։

3 օր

Մենք դասարանում ընդմիջումին խաղացինք՝ «UNO», «Լրտես» և «Մաֆիա» ։ Իսկ վերջում գնացինք 1-ին ջոկատ և նրանց հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Մենք Հասմիկի և Նռանեի հետ լսեցինք երաժշտություն և պարել այդ երաժշտության տակ։
Ճամբարային օրվա վերջում մենք ամփոփում գրեցինք և գնացինք երկարօրյա։



4 օր
Մենք այսօր բարձրացանք վերնատուն։ Այնտեղ 12-րդ դասարանցիները մեզ պար սովորեցրեցին, որը մի փոքր դժվար էր բայց հեշտ էր հետո նրանք էլ մի պար պարեցին և դա շատ սիրուն էր և մենք հետ գնացինք միջանցք, մեր դասարան։ Այնտեղ մեզ հոլեր տվեցին և բաժանեցին խմբերի, սկսեցինք հոլերը պտտել։ Երբ հոլերը պտտեցինք մենք գնացինք հետո երկարօրյա։

5 օր

Մենք այս օրը շատ հետաքրքիր բաներ ենք արել, բայց ամենահետաքրքիրը դա էր։

Ընկեր Աչերը մեզ համար երաժշտություն միացրեց և ասաց, որ նկարենք, թե ինչ ենք պատկերացնում։ Ես պատկերացրել եմ հյուրանոցների ռեստորանի երգերը

Վերջում մենք ընկեր Սոնայի հետ շատ հետաքրքիր խաղ խաղացինք։ Պետք էր շապիկը մի ընկերից մյուսին հագցնել, բայց այնպես, որ փոխանցելուց այդ մարդկանց ձեռքերը բռնած լինեին։
Այդ խաղը հետաքրքիր էր

Մեր այս շաբաթը վերջացավ։

Երկրորդ շաբաթ

1 օր

Շաբաթվա առաջին օրը շատ հետաքրքիր էր։ Մենք գնացել էինք Հյուսիսային դպրոց, որ կավից դաղդղաններ պատրաստենք հետո ներկենք։

Ես ներկել եմ 2 հատ դաղդղաններ հետաքրքիր ներկերով, այդ ներկերը բաց էին բայց եթե այս ներկերը չորանան կլինեն ուրիշ ներկ օրինակ այնտեղ կար բաց կարմիր բայց եթե չորանա կլինի կարմիր։ Հետո մենք գնացինք դպրոց ու հետո երկարորյա։

2 օր

Ես այս օրերը հիվանդ էի և չեի գալիս դպրոց բայց այդ օրը շատ հետաքրքիր է մենք սովորեցինք «Երևանը մենք ենք» երգը, որի կրկներգը ծանոթ էր։ Հետո բարձրացանք վերնատուն, մեդիաուրբաթի պարապելու համար։ այդ օրը Արփին համերգ էր կազմակերպված։ Մենք, իհարկե, գնացինք այն նայենք։

Ընկեր Սոնայի հետ պիցցա պատրաստեցինք դա շատ համով էր։ Հետո մենք արեցինք ընդմիջում և հետո գնացինք պատրաստվելու մեդիաուրբաթին

Այս ճամբարը շատ հետաքրքիր էր։



Ճամփորդություն դեպի Արատես

1 օրը

Մենք մի խումբ երեխաների հետ գնացինք Արատե, մեզ հետ էին Ընկեր Սոնա Փափազյանը և Ընկեր Շուշան Ալեքսանյանը։
Մենք նստեցինք երթուղի և ճանապարհ ընկանք դեպի Արտաես։
Արատեսի ճանապարհը բավականին երկար է։ Ճանապարհին երբ հասանք Սմբատաբերդ, որոշեցինք հաղթահարել բարձունքը։ Հաղթահարելուց հետո նորից ճամփա ընկանք դեպի Արատես։
Արատեսում ես իմ ընկերուհիների հետ էի՝ Ստեֆանիի և Նռանեի։
Մեզ տվեցին սեյնակ, որը շատ սիրուն էր ու հարմար։
Մենք դասավորեցինք մեր իրերը ու գնացինք դուրս խաղալու։ Եղանակը շատ լավն էր, արևոտ, շատ հավես էր, Խաղում էիք Ունո, Դուռակ, Հավատալ թե չհավատալ և տարբեր այլխաղեր։ Հետո ընթրեցինք, մի քիչ էլ զրուցեցինք, և գնացինք քնելու։




2 օրը
Առավոտյան մենք արթացանք, լվացվեցինք, հետո հագնվեցինք ու գնացինք մարզանք անելու մաքուր օդին։
Դրսում առավոտը շատ ցուրտ էր։
Մենք եկանք մարզանքից հետո և նախաճաշեցինք։ Հետո մենք աղբ էինք հավաքում և ասեցին։
–Ով ավելի շուտ կվերջացնի աղբ հավաքել ինքը միավոր է ստանալու։
Հետո մենք գնացինք հավաքելու և տեսակավորելու աղբը։
Մենք հետո գնացինք բերքահավաքի՝ խնձորի ծառերից խնձորներ էինք պոկում և հավաքելու։
Մի քիչ դժվար էր, որովհետև խնձորները շատ էին։ Բայց շատ գեղեցիկ էին և ծառերը և գույնզգույն խնձորները
Հետո գնացինք հանգստանալու սենյակ, մի քիչ էլ խաղացինք Ստեֆանիի և Նռանեի հետ, ընթրեցինք ու հետո գնացինք քնելու։

3 oրը
Մենք արթնացանք, հագնվեցինք գնացինք ու դուրս եկանք մարզանք անելու։
Մարզանքից հետո գնացինք նախաճաշելու, հետո գնացինք զբոսնելու և խաղալու։
Հետո երթուղին եկավ ու մենք նստեցինք ու շատ ուրախ և գոհ վերադարձանք տուն։
Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, ես սիրում եմ մեր Արատեսյան ճամփորդությունները։

Սև Բերդ և Գորկու Այգի

Սև բերդի ամրոցը  կառուցվել է  1834 թվականին։ Սև բերդը գտնվում է Շիրակի մարզում։ Բերդը ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների ցանկում։ Սև բերդնի սկզբան եղել է  Ալեքսանդրոպոլի պաշտպանական կառույց։ Սև բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան և Կարմիր բերդը։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս–պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ է եղել Գյումրիում կառուցել բերդը և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահին բնակելի հատվածն է։

Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս գրող էր և քաղաքական ակտիվիստ։
Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է  մանկական զվարճանքի հարմարություններով։ Բացի զվարճանքի վայրերից, զբոսայգով զբոսնելիս կարող եք գտնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մայր Հայաստան հուշարձան և Սև բերդ:

Ճամփորդություն դեպի մատենադարան

Մենք դասարանով գնացինք Մատենադարան։ Մատենադարանը շատ մեծ էր, մենք մտանք և այնտեղ մենք շրջեցինք և մեզ բացատրեցին և պատմեցին այնտեղի պահպանված իրերի մասին ։ Ես տեսա մեծ մագաղաթը և փոքր մագաղաթ, ինձ այնտեղ պատմեցին, որ մագաղաթը ստեղծել են հորթու կաշվից և ես իմացա, որ մի քանի դար առաջ կար մի գիրք, երբ դու հիվանդ ես, դու կարդում ես այս Աստվածաշունչը և դու առողջանում ես։ Մարդիկ մինչև այժմ հավատում են։ Մատենադարանում նաև կար Աստվածաշունչ, որտեղ պատմում էր Ադամի, Եվայի մասին և այլն։ Մենք մատենադարանից հետո պատմում էին տարբեր գրողների մասին և քարեր։ հետո նկարվեցինք մատենադարանի հետև և մի լուսանկարիչ մեզ նկարեց։ Նկարվելուց հետո մենք քայլեցինք դեպի պոնչիկանոց, պոնչիկների առնելուց հետո մենք գնացինք մի գեղեցիկ այգի և նստեցինք ու կերանք պոնչիկները ինձ համար ճամփորդությունը դուր եկավ։

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Մենք գնացինք Թեղենյաց վանք՝ մեր դասարանով սեպտեմբերի մեկին ; Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք։ Բարձրացանք մի մե՜ծ սար, և այնտեղ նախաճաշեցինք; Հետո շարունակեցինք էլի բարձրանալ և հասանք վերև ու մտանք Թեղենյաց վանք։ Մենք այնտեղ երգեցինք, աղոթենցինք ու դուրս եկանք։ Հետո իջանք սարից։ Մենք շա՜տ էինք հոգնել։ Հետո, որ իջանք սարից, նստեցինք ավտոբուս ու գնացինք հետ մեր սիրելի դպրոց

Այց ջայլամների այգի

Այսօր ես գնացել եմ ջայլամների այգի և այնքան ինֆորմացիյա ունեմ իրենց մասին, ես հիմա ձեզ համար կպատմեմ։

1․ Ջայլամները ձու են դնում շոգ եղանակներին, իսկ ձմռանը՝ ոչ։

2. Ջայլամները ուղեղ չունեն, բայց ունեն մեծ աչքեր ունի։

3. Եթե կարմիր կտուց ունի և ոտքեր, ինքը տղա է, եթե բաց կարմիր կտուց՝ ուրեմն աղջիկ է։

4. Նրանք վազում են 70 կմ ժամ արագությամբ։

5. Նրանք քարեր են կուլ տալիս, որ ուտելիքը մանրանա։

Երևի քեզ հետաքրքիր էր այս ինֆորմացիան ջայլամների մասին։

Այդ այգում մենք բոււգեր – փարթի ենք արել։ Բուռգերները կերանք ու լավաշ թխեցինք ու խռթ-խռթ էինք անում։ Հետո ավտոներով գնացինք տուն, ինձ շատ դուր եկավ այդ այգին, ես գոհ եմ։

Համբարձման ծես. Ապարանի ջրամբար

Մենք դասարանով գնացինք ճամփորդության Ապարանի ջրամբար։ Նստեցինք ավտոբուս, բայց ճանապարհը շատ երկար էր։ Հենց հասանք, նստեցինք և նախաճաշեցինք մաքուր օդին։ Այնուհետև հավաքենցիք շատ գույնզգույն ծաղիկներ, որ ծաղիկներից անենք ծաղկեփունջ։ Երգում էինք։ Հետո բարձրացանք սար ու երգեցինք այնտեղ։ Վայելեցինք հայկական բնությունը ու իջանք սարից։ Հետո գնացինք ավտոբուս նստեցինք ու վերադարձանք Երևան։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։

Բողոք։ բլոճներ կային

Գոհ եմ։ Շատ ծաղիկներ կային և գեղեցիկ տեսարաններ

Ճամփորդություն ջրի գործարան

Մենք դասարանով գնացինք հետաքրքիր ճամփորդություն։ Մենք գնացինք խոտերի մոտ նստենք, որ հաց ուտենք։ Կերանք ու գնացինք ջրի գործարան։ Այնտեղ մեզ հագցրել էին խալաթներ և գլխարկներ։ Մեզ ցույց են տվել, ինչպես են լցվում ջրի շշերը։ Այնտեղ շատ բարձր  ձայն էր, բայց ես չէի բողոքում։ Հետո մեզ ուրիշ շատ հետաքրքիր բաներ ցույց տվեցին։ Հետո, որ վերջացրինք, մեզ հյուրասիրեցին լիմոնադներ։ Եվ մենք շատ ուրախ էինք, հետո դուրս եկանք և նստեցինք ավտոբուս։

Քարերի սիմֆոնիա

Մենք իջանք Քարերի սիմֆոնիա։ Մենք տեսանք շատ սիրուն քարեր։ Հասմիկի հետ քարեր էինք քցում գետակի մեջ: Այնդեղ շատ սիրուն էր և շատ ֆոտոներ էինք արել։
Հաջորդ կանգառը Գառնին էր:
Սիրուն տաճար էր, որ նվիրել էին Արևի աստծուն:
Շատ հավես էր և սիրուն օր էր:

Ճամփորդություն Աշտարակ

Հինգշաբթի օրը մեր դասարանով գնացինք ճամփորդության դեպի Աշտարակ։

Սկզբից մենք գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Սուրբ Մարինեից հետո գնացինք շոկոլադի գործարան, որտեղ դիտեցինք շոկոլադի մասին պատմությունը, շատ համեղ շոկոլադ կերանք, նաև սովորեցինք փաթեթավորել շոկոլադը։
Գնացինք Կարմրավոր եկեղեցի:

Հետո գնացինք Նոր ջրաղաց, հանգստացանք, խաղացինք, իսկ վերջում բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցի։