1 օրը
Մենք մի խումբ երեխաների հետ գնացինք Արատե, մեզ հետ էին Ընկեր Սոնա Փափազյանը և Ընկեր Շուշան Ալեքսանյանը։
Մենք նստեցինք երթուղի և ճանապարհ ընկանք դեպի Արտաես։
Արատեսի ճանապարհը բավականին երկար է։ Ճանապարհին երբ հասանք Սմբատաբերդ, որոշեցինք հաղթահարել բարձունքը։ Հաղթահարելուց հետո նորից ճամփա ընկանք դեպի Արատես։
Արատեսում ես իմ ընկերուհիների հետ էի՝ Ստեֆանիի և Նռանեի։
Մեզ տվեցին սեյնակ, որը շատ սիրուն էր ու հարմար։
Մենք դասավորեցինք մեր իրերը ու գնացինք դուրս խաղալու։ Եղանակը շատ լավն էր, արևոտ, շատ հավես էր, Խաղում էիք Ունո, Դուռակ, Հավատալ թե չհավատալ և տարբեր այլխաղեր։ Հետո ընթրեցինք, մի քիչ էլ զրուցեցինք, և գնացինք քնելու։
2 օրը
Առավոտյան մենք արթացանք, լվացվեցինք, հետո հագնվեցինք ու գնացինք մարզանք անելու մաքուր օդին։
Դրսում առավոտը շատ ցուրտ էր։
Մենք եկանք մարզանքից հետո և նախաճաշեցինք։ Հետո մենք աղբ էինք հավաքում և ասեցին։
–Ով ավելի շուտ կվերջացնի աղբ հավաքել ինքը միավոր է ստանալու։
Հետո մենք գնացինք հավաքելու և տեսակավորելու աղբը։
Մենք հետո գնացինք բերքահավաքի՝ խնձորի ծառերից խնձորներ էինք պոկում և հավաքելու։
Մի քիչ դժվար էր, որովհետև խնձորները շատ էին։ Բայց շատ գեղեցիկ էին և ծառերը և գույնզգույն խնձորները
Հետո գնացինք հանգստանալու սենյակ, մի քիչ էլ խաղացինք Ստեֆանիի և Նռանեի հետ, ընթրեցինք ու հետո գնացինք քնելու։
3 oրը
Մենք արթնացանք, հագնվեցինք գնացինք ու դուրս եկանք մարզանք անելու։
Մարզանքից հետո գնացինք նախաճաշելու, հետո գնացինք զբոսնելու և խաղալու։
Հետո երթուղին եկավ ու մենք նստեցինք ու շատ ուրախ և գոհ վերադարձանք տուն։
Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, ես սիրում եմ մեր Արատեսյան ճամփորդությունները։