Նախագիծ արատես

  1. Գծել ՝ Երևան- Արտաշատ- Եղեգնաձոր-Արատես երթուղին, նկարը տեղադրել բլոգում, տակը ճամփորդական ինֆորմացիա
  2. Դնել exanal.am-ով  եղանակի տեսությունը Վայոց Ձորի մարզում
    https://exanak.am/10-days-weather-forecast/vayotsdzor/yeghegnadzor
  3. Փոքրիկ տեղեկատվական նյութ դրեք  Արարատի մարզի և Վայոց Ձորի մասին:
    Արարատ հանգած հրաբուխ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։

    Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավային վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Զբաղեցնելով է 2,308 կմ² տարածք՝ ըստ մեծության 7-րդն է Հայաստանի մարզերի շարքում։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Շահումյանի շրջանին, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
  4. Արարատ լեռան մասին
    Մեջբերելով Բերոսոսին, Հիերոնիմոս Եգիպտացուն, Մնասեյին, Նիկողայոս Դամասկոսցուն՝ Հովսեփոս Փլավիոսը իր «Հրեաների հնությունները» գրքում գրում է․ «տապանը կանգ է առնում Հայաստանի մի լեռան գագաթին … Մինյասի վրա, որը կոչվում էր Բարիս»։Նույն կերպ Լատինական Վուլգատայի մեջ Հիերոնիմոսը Ծննդոց 8:4-ը թարգամանում է հետևյալ կերպ․ «Եվ տապանը կանգ առավ… Հայաստանի լեռներում», սակայն Վատիկանի երկրորդ ժողովից հետո հրապարակված Նոր Վուլգատայում տեղանունը փոխվել է «montes Ararat»-ով («Արարատի լեռներ»)։Ընդհակառակը, վաղ սիրիական և արևելյան ավանդույթը նշում է, որ տապանը կանգ է առել Ջուդի լեռան վրա, որն այսօր գտնվում է Շըրնաքի մարզում՝ Հարավարևելյան Անատոլիայում․ այս զուգորդումն անհետացել է միջնադարում և այժմ սահմանափակվում է միայն որպես ղուրանական ավանդույթ հանդես գալով։
  5. Արտաշատ մայրաքաղաքի մասին
    Արտաշատ, հին Հայաստանի մայրաքաղաքը 4 դարերում։ Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում։ Ընդգրկված է Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
    Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա.185 թ և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա), որը իրանական լեզուներով նշանակում է «Արտաշեսի ուրախություն»։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։
  6. Երասխ գյուղի մասին
    Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Մարզկենտրոն Արտաշատ քաղաքից հեռու է 36 կմ դեպի հարավ-արևելք, մայրաքաղաք Երևանից՝ 60 կմ դեպի հարավ և ծովի մակարդակից բարձր է 810 մ։ Ունի 21.3 կմ2 տարածք։Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որով հանդիսանում է Հայաստանի հյուսին ու հարավը կապող հանգույց։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։ Բնակավայրի հյուսիսում է գտնվում Արարատի մարզի Արմաշ և Պարույր Սևակ գյուղերը։
  7. Նախիջևանի մասին
    Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ադրբեջանական ԽՍՀ Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին։ Հայկական ինքնավար մարզը ադրբեջանի կազմի է մեջ է մտել ըստ Նախիջևանի պայմանագրի, որը լրացել է 2021 թվականին։
  8. Տիգրանաշենի ոլորանների մասին
    Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Արարատի մարզում։ 1995 թվականին ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում։ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի կառավարության 1998 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս։ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման փուլային ծրագրի մասին» Հայաստանի կառավարության 2001 թվականի որոշմամբ Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի առանձին բնակավայր։ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս
  9. Զանգակատան մասին
    Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Որոշ խոշոր եկեղեցիների
  10. Պարույր Սևակի մասին
    Պարույր Սևակ ծնվել է հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան – հունիսի 17, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ 1969/1971թթ “Եղիցի լույս”, իր մահից հետո պաշտոնապես է լույս տեսել։Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»։
  11. Եղեգիս համայնքի մասին
    Եղեգիս, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով։ Կենտրոնը Շատին գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
  12. Արփա գետի մասին
    Արփա, Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։
  13. Եղեգիս գետի մասին
    ԵղեգիսԱլագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Կառուցված է Եղեգնաձորի ջրէկը։
  14. Արատես վանքի մասին
    13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։
  15. Եղեգնաձոր քաղաքի մասին
    Եղեգնաձոր, Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվել Միկոյան՝ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։
  16. Թռչունների քարանձավի մասին
    Հայաստանի տարածքում շատ են քարանձավները, որոնք այդ տարածաշրջանում նախկինում եղած հրաբխային բարձր ակտիվության արդյունք են։ Հայաստանի քարանձավների շարքում ամենահայտնին թերևս Արենիի քարանձավն է, որտեղ հայտնաբերվել է աշխարհիամենահին, 5500 տարեկանկոշիկը, ինչպես նաև դեռևս մեր թվարկությունից 4000 տարի առաջ այստեղ գինի ենպատրաստել։ Քարանձավը նաև հայտնի է Թռչունների քարանձավ անունով։ Թռչունների քարանձավը գտնվում է Վայոց ձորում՝ Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արփա գետի ձախ ափին։ Այն գտնվում է M2 մայրուղու` Նորավանքի կիրճի մուտքի մոտ։  Այստեղ կարելի է հասնել գետափնյա ռեստորանի հետևից դեպի բլուր բարձրացող ճանապարհով, որն էլ արդեն Ձեզ կհասցնի դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։
  17. Տեղադրում եք հայրենագիտություն և ճամփորդություներ բաժնում

Ճամբարական ամփոփում

1 օր

Արձակուրդները վերջացան, ես գնացել եմ դպրոց և շատ ուրախ էի, ես չէի տեսել ընկերուհիներիս և ուսուցիչներս շատ օրեր։
Մենք գնացինք ընդհանուր պարապունք, հետո մենք գնացինք խաղալ դրսում, մենք խաղում էինք “Հե՝յ խմբեր” շատ հետաքրքիր խաղ էր, մենք բաժանվեցինք 2 խմբեր և խաղում էինք, հետո մենք խաղում էինք շունն ու կատուն ես եղել էի կատու։
Մենք եկանք սառը–սառը դրսից ու գնացինք երկարորյա։

2 օր

Մենք գնացինք դպրոց, հետո գնացինք վերնատուն սովորացնել 3–դասարանցիներին երգ “Էջմիածին” երգեցինք իջանք վերնատնից ու գնացինք հավաքել աղբ, և հավաքեցինք շատ աղբ։
Եկանք ու սկսեցինք խաղալ “UNO” խաղացինք, գնացինք դուրս ու խաղում էինք “Հե՝յ խմբեր” շատ հավես էր, հետո գնացինք դասարան և երկարորյա։

3 օր

Մենք դասարանում ընդմիջումին խաղացինք՝ «UNO», «Լրտես» և «Մաֆիա» ։ Իսկ վերջում գնացինք 1-ին ջոկատ և նրանց հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Մենք Հասմիկի և Նռանեի հետ լսեցինք երաժշտություն և պարել այդ երաժշտության տակ։
Ճամբարային օրվա վերջում մենք ամփոփում գրեցինք և գնացինք երկարօրյա։



4 օր
Մենք այսօր բարձրացանք վերնատուն։ Այնտեղ 12-րդ դասարանցիները մեզ պար սովորեցրեցին, որը մի փոքր դժվար էր բայց հեշտ էր հետո նրանք էլ մի պար պարեցին և դա շատ սիրուն էր և մենք հետ գնացինք միջանցք, մեր դասարան։ Այնտեղ մեզ հոլեր տվեցին և բաժանեցին խմբերի, սկսեցինք հոլերը պտտել։ Երբ հոլերը պտտեցինք մենք գնացինք հետո երկարօրյա։

5 օր

Մենք այս օրը շատ հետաքրքիր բաներ ենք արել, բայց ամենահետաքրքիրը դա էր։

Ընկեր Աչերը մեզ համար երաժշտություն միացրեց և ասաց, որ նկարենք, թե ինչ ենք պատկերացնում։ Ես պատկերացրել եմ հյուրանոցների ռեստորանի երգերը

Վերջում մենք ընկեր Սոնայի հետ շատ հետաքրքիր խաղ խաղացինք։ Պետք էր շապիկը մի ընկերից մյուսին հագցնել, բայց այնպես, որ փոխանցելուց այդ մարդկանց ձեռքերը բռնած լինեին։
Այդ խաղը հետաքրքիր էր

Մեր այս շաբաթը վերջացավ։

Երկրորդ շաբաթ

1 օր

Շաբաթվա առաջին օրը շատ հետաքրքիր էր։ Մենք գնացել էինք Հյուսիսային դպրոց, որ կավից դաղդղաններ պատրաստենք հետո ներկենք։

Ես ներկել եմ 2 հատ դաղդղաններ հետաքրքիր ներկերով, այդ ներկերը բաց էին բայց եթե այս ներկերը չորանան կլինեն ուրիշ ներկ օրինակ այնտեղ կար բաց կարմիր բայց եթե չորանա կլինի կարմիր։ Հետո մենք գնացինք դպրոց ու հետո երկարորյա։

2 օր

Ես այս օրերը հիվանդ էի և չեի գալիս դպրոց բայց այդ օրը շատ հետաքրքիր է մենք սովորեցինք «Երևանը մենք ենք» երգը, որի կրկներգը ծանոթ էր։ Հետո բարձրացանք վերնատուն, մեդիաուրբաթի պարապելու համար։ այդ օրը Արփին համերգ էր կազմակերպված։ Մենք, իհարկե, գնացինք այն նայենք։

Ընկեր Սոնայի հետ պիցցա պատրաստեցինք դա շատ համով էր։ Հետո մենք արեցինք ընդմիջում և հետո գնացինք պատրաստվելու մեդիաուրբաթին

Այս ճամբարը շատ հետաքրքիր էր։



Ճամփորդություն դեպի Արատես

1 օրը

Մենք մի խումբ երեխաների հետ գնացինք Արատե, մեզ հետ էին Ընկեր Սոնա Փափազյանը և Ընկեր Շուշան Ալեքսանյանը։
Մենք նստեցինք երթուղի և ճանապարհ ընկանք դեպի Արտաես։
Արատեսի ճանապարհը բավականին երկար է։ Ճանապարհին երբ հասանք Սմբատաբերդ, որոշեցինք հաղթահարել բարձունքը։ Հաղթահարելուց հետո նորից ճամփա ընկանք դեպի Արատես։
Արատեսում ես իմ ընկերուհիների հետ էի՝ Ստեֆանիի և Նռանեի։
Մեզ տվեցին սեյնակ, որը շատ սիրուն էր ու հարմար։
Մենք դասավորեցինք մեր իրերը ու գնացինք դուրս խաղալու։ Եղանակը շատ լավն էր, արևոտ, շատ հավես էր, Խաղում էիք Ունո, Դուռակ, Հավատալ թե չհավատալ և տարբեր այլխաղեր։ Հետո ընթրեցինք, մի քիչ էլ զրուցեցինք, և գնացինք քնելու։




2 օրը
Առավոտյան մենք արթացանք, լվացվեցինք, հետո հագնվեցինք ու գնացինք մարզանք անելու մաքուր օդին։
Դրսում առավոտը շատ ցուրտ էր։
Մենք եկանք մարզանքից հետո և նախաճաշեցինք։ Հետո մենք աղբ էինք հավաքում և ասեցին։
–Ով ավելի շուտ կվերջացնի աղբ հավաքել ինքը միավոր է ստանալու։
Հետո մենք գնացինք հավաքելու և տեսակավորելու աղբը։
Մենք հետո գնացինք բերքահավաքի՝ խնձորի ծառերից խնձորներ էինք պոկում և հավաքելու։
Մի քիչ դժվար էր, որովհետև խնձորները շատ էին։ Բայց շատ գեղեցիկ էին և ծառերը և գույնզգույն խնձորները
Հետո գնացինք հանգստանալու սենյակ, մի քիչ էլ խաղացինք Ստեֆանիի և Նռանեի հետ, ընթրեցինք ու հետո գնացինք քնելու։

3 oրը
Մենք արթնացանք, հագնվեցինք գնացինք ու դուրս եկանք մարզանք անելու։
Մարզանքից հետո գնացինք նախաճաշելու, հետո գնացինք զբոսնելու և խաղալու։
Հետո երթուղին եկավ ու մենք նստեցինք ու շատ ուրախ և գոհ վերադարձանք տուն։
Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, ես սիրում եմ մեր Արատեսյան ճամփորդությունները։

Սև Բերդ և Գորկու Այգի

Սև բերդի ամրոցը  կառուցվել է  1834 թվականին։ Սև բերդը գտնվում է Շիրակի մարզում։ Բերդը ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների ցանկում։ Սև բերդնի սկզբան եղել է  Ալեքսանդրոպոլի պաշտպանական կառույց։ Սև բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան և Կարմիր բերդը։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս–պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ է եղել Գյումրիում կառուցել բերդը և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահին բնակելի հատվածն է։

Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս գրող էր և քաղաքական ակտիվիստ։
Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է  մանկական զվարճանքի հարմարություններով։ Բացի զվարճանքի վայրերից, զբոսայգով զբոսնելիս կարող եք գտնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Մայր Հայաստան հուշարձան և Սև բերդ:

Ճամփորդություն դեպի մատենադարան

Մենք դասարանով գնացինք Մատենադարան։ Մատենադարանը շատ մեծ էր, մենք մտանք և այնտեղ մենք շրջեցինք և մեզ բացատրեցին և պատմեցին այնտեղի պահպանված իրերի մասին ։ Ես տեսա մեծ մագաղաթը և փոքր մագաղաթ, ինձ այնտեղ պատմեցին, որ մագաղաթը ստեղծել են հորթու կաշվից և ես իմացա, որ մի քանի դար առաջ կար մի գիրք, երբ դու հիվանդ ես, դու կարդում ես այս Աստվածաշունչը և դու առողջանում ես։ Մարդիկ մինչև այժմ հավատում են։ Մատենադարանում նաև կար Աստվածաշունչ, որտեղ պատմում էր Ադամի, Եվայի մասին և այլն։ Մենք մատենադարանից հետո պատմում էին տարբեր գրողների մասին և քարեր։ հետո նկարվեցինք մատենադարանի հետև և մի լուսանկարիչ մեզ նկարեց։ Նկարվելուց հետո մենք քայլեցինք դեպի պոնչիկանոց, պոնչիկների առնելուց հետո մենք գնացինք մի գեղեցիկ այգի և նստեցինք ու կերանք պոնչիկները ինձ համար ճամփորդությունը դուր եկավ։

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Մենք գնացինք Թեղենյաց վանք՝ մեր դասարանով սեպտեմբերի մեկին ; Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք։ Բարձրացանք մի մե՜ծ սար, և այնտեղ նախաճաշեցինք; Հետո շարունակեցինք էլի բարձրանալ և հասանք վերև ու մտանք Թեղենյաց վանք։ Մենք այնտեղ երգեցինք, աղոթենցինք ու դուրս եկանք։ Հետո իջանք սարից։ Մենք շա՜տ էինք հոգնել։ Հետո, որ իջանք սարից, նստեցինք ավտոբուս ու գնացինք հետ մեր սիրելի դպրոց

Այց ջայլամների այգի

Այսօր ես գնացել եմ ջայլամների այգի և այնքան ինֆորմացիյա ունեմ իրենց մասին, ես հիմա ձեզ համար կպատմեմ։

1․ Ջայլամները ձու են դնում շոգ եղանակներին, իսկ ձմռանը՝ ոչ։

2. Ջայլամները ուղեղ չունեն, բայց ունեն մեծ աչքեր ունի։

3. Եթե կարմիր կտուց ունի և ոտքեր, ինքը տղա է, եթե բաց կարմիր կտուց՝ ուրեմն աղջիկ է։

4. Նրանք վազում են 70 կմ ժամ արագությամբ։

5. Նրանք քարեր են կուլ տալիս, որ ուտելիքը մանրանա։

Երևի քեզ հետաքրքիր էր այս ինֆորմացիան ջայլամների մասին։

Այդ այգում մենք բոււգեր – փարթի ենք արել։ Բուռգերները կերանք ու լավաշ թխեցինք ու խռթ-խռթ էինք անում։ Հետո ավտոներով գնացինք տուն, ինձ շատ դուր եկավ այդ այգին, ես գոհ եմ։

Համբարձման ծես. Ապարանի ջրամբար

Մենք դասարանով գնացինք ճամփորդության Ապարանի ջրամբար։ Նստեցինք ավտոբուս, բայց ճանապարհը շատ երկար էր։ Հենց հասանք, նստեցինք և նախաճաշեցինք մաքուր օդին։ Այնուհետև հավաքենցիք շատ գույնզգույն ծաղիկներ, որ ծաղիկներից անենք ծաղկեփունջ։ Երգում էինք։ Հետո բարձրացանք սար ու երգեցինք այնտեղ։ Վայելեցինք հայկական բնությունը ու իջանք սարից։ Հետո գնացինք ավտոբուս նստեցինք ու վերադարձանք Երևան։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։

Բողոք։ բլոճներ կային

Գոհ եմ։ Շատ ծաղիկներ կային և գեղեցիկ տեսարաններ

Ճամփորդություն ջրի գործարան

Մենք դասարանով գնացինք հետաքրքիր ճամփորդություն։ Մենք գնացինք խոտերի մոտ նստենք, որ հաց ուտենք։ Կերանք ու գնացինք ջրի գործարան։ Այնտեղ մեզ հագցրել էին խալաթներ և գլխարկներ։ Մեզ ցույց են տվել, ինչպես են լցվում ջրի շշերը։ Այնտեղ շատ բարձր  ձայն էր, բայց ես չէի բողոքում։ Հետո մեզ ուրիշ շատ հետաքրքիր բաներ ցույց տվեցին։ Հետո, որ վերջացրինք, մեզ հյուրասիրեցին լիմոնադներ։ Եվ մենք շատ ուրախ էինք, հետո դուրս եկանք և նստեցինք ավտոբուս։

Քարերի սիմֆոնիա

Մենք իջանք Քարերի սիմֆոնիա։ Մենք տեսանք շատ սիրուն քարեր։ Հասմիկի հետ քարեր էինք քցում գետակի մեջ: Այնդեղ շատ սիրուն էր և շատ ֆոտոներ էինք արել։
Հաջորդ կանգառը Գառնին էր:
Սիրուն տաճար էր, որ նվիրել էին Արևի աստծուն:
Շատ հավես էր և սիրուն օր էր:

Ճամփորդություն Աշտարակ

Հինգշաբթի օրը մեր դասարանով գնացինք ճամփորդության դեպի Աշտարակ։

Սկզբից մենք գնացինք Սուրբ Մարինե եկեղեցի։ Սուրբ Մարինեից հետո գնացինք շոկոլադի գործարան, որտեղ դիտեցինք շոկոլադի մասին պատմությունը, շատ համեղ շոկոլադ կերանք, նաև սովորեցինք փաթեթավորել շոկոլադը։
Գնացինք Կարմրավոր եկեղեցի:

Հետո գնացինք Նոր ջրաղաց, հանգստացանք, խաղացինք, իսկ վերջում բարձրացանք Սուրբ Սարգիս եկեղեցի։