ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

Գահ–Աթոռ

Բաժնել–բաժանել

Հալածական–հալածվող

բաժնել–հավաքել

լայն–կարճ

տանում–

  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

Վաղուց-հիմա

բարձր–ցացր

չար–բարի

տանում–բերել

միասին–առանձին

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
  • Սարերի մասինա խոսկը։
    Գահը իրենց հանգըստության»

Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

Ինձ դուր է գալիս սպիտակ ամպիկներ, որովհետև նման են բամբակի։

  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկու սև ամպի արկածները։

–Բարև ձեզ մի խոսք եմ ուզոմ ասել։

–Բարև ձեզ, ինչ է եղել?

–կարելի է, որ սև ամպը ստեղ չլինի, նա ինձ բարկացնում է։

Սև ամպը լսեց,թե ինչ ասեց սպիտակ ամպը ու բարկացավ ու մտավ գործի մեջ։

–Հլը դրան նայեք, բա ես որտեղ ապրեմ հլը մտածիր։

–Դու երևի արդեն գիտես։

–Ոչ չիգիտեմ հլը ասա, ես հաճույքով կլսեմ։

–Դու ինքդ մտածիր։

Սպիտակը գնաց աջ կողմ, իսկ սևը ձախ կողմ։

–Այս սևը էդպես է բարկացնում, բայց երևի ես էլ եմ բարկացնում իրան պետք է բարիշել սևի հետ։

–Այս սպիտակը շատ է բարկացնում բայց ես հասկացա որ ես էլ եմ սպիտակին բարկացնում պետք է սպիտակի հետ բարիշել։

–Սև, ես բան եմ ասում քեզ։

–Սպիտակ, ես էլ եմ ուզում ասել քեզ։

–Կներես։

–Կներես։

–Ես չեի ուզում քեզ Էդպես բարկացնել։

–Ես էլ։

Այս ընթացքում սև ապմը ու սպիտակ ամպը սկսեցին շատ լավ ընկերությոն անել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *