Մոգարակ քառակուսիներ

297132210
126213300
214296129

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 3×3 մոգական քառակուսի։

235320225
250260270
295200285
690734676
 686700666
7247142090
4501700850
13001000600
12502001550
145243212
333200133
188157255
458507535
1493500423
1035493542
145357212
267200467
188443255
458507535
577500423
465493542

 Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 34 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

138121
   310615
211714
16594

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 50 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

1310198
207149
6171215
1116518

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված դարձվածքները դուրս գրեք և բացատրեք։
    տունը պահեն-
    ունևորի ծառա մտնի
    Պայմանը կապում- 
    մութն ընկնի-
    դառն ու դատարկ վերադառնում- 
    գլուխը վեր է քաշում-
    ճաշ է դառնում-

  2. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։ Վեր, ան, դժ, ուհի, ություն ածանցներից յուրաքանչյուրով կազմեք 3-ական պարզ ածանցավոր բառ։
  1. Դեղինով նշված դարձվածքները դուրս գրեք և բացատրեք։
    տունը պահեն-
    ունևորի ծառա մտնի
    Պայմանը կապում- 
    մութն ընկնի-
    դառն ու դատարկ վերադառնում- 
    գլուխը վեր է քաշում-
    ճաշ է դառնում-

  2. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։ Վեր, ան, դժ, ուհի, ություն ածանցներից յուրաքանչյուրով կազմեք 3-ական պարզ ածանցավոր բառ։
    ուժասպառ
    հուսահատված
    անաստված
     խորամանկությունը
    վերադառնում
  3. Հեքիաթի եղբայրներին համեմատեք «Խելոքն ու հիմարը» հեքիաթի եղբայրների հետ։
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
  1. Դեղինով նշված դարձվածքները դուրս գրեք և բացատրեք։
    տունը պահեն-
    ունևորի ծառա մտնի
    Պայմանը կապում- 
    մութն ընկնի-
    դառն ու դատարկ վերադառնում- 
    գլուխը վեր է քաշում-
    ճաշ է դառնում-

  2. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։ Վեր, ան, դժ, ուհի, ություն ածանցներից յուրաքանչյուրով կազմեք 3-ական պարզ ածանցավոր բառ։
    ուժասպառ
    հուսահատված
    անաստված
     խորամանկությունը
    վերադառնում
  3. Հեքիաթի եղբայրներին համեմատեք «Խելոքն ու հիմարը» հեքիաթի եղբայրների հետ։
    եղբայրների հետ։

    Փոքրը խելոքն էր, իսկ մեծը հիմարը։
  1. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

Փոքր եղբայր-խորամանկ, խելացի։
Մեծ եղբայր-անխելք։
Տեր-խորամանկ:

  1. Հետևյալ բառերն օգտագօրծեք նախադասությունների մեջ՝ անօգուտ, ոզնի, վայրէջք, մանրէ, գոմեշ, անորակ, օրեցօր, բնօրրան, Ամանոր, վոլեյբոլ, Վոլոդիա, Ոդիսևս։ 

Այգեգործը արեց անօգուտ գործ։
Ոզնին փշոտ էր։
Ինքնաթիռը վայրէջք կատարեց։
Մանրէն շատ փոքր էր։
Շորը անորակ էր։
Օրը օրեցոր երկարում է։
Սարերը Հայերի բնորրանն է։
Մենք Ամանորին ուրախանում ենք։
Մենք բակում վոլեյբոլ ենք խաղում։
Վոլոդիան սիրում է միրգ ուտել։
Ոդիսևսը ուժեղ է։

Հ․ Թումանյան Ոսկու կարասը

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեգ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    տղա–աղջիկ
    Բարի–չար
    սկսել–վերջացնել
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    Ծերեր-երիտասարդ
    Աղքատ-հարուստ
    Լիքը-քիչ
    Վեճ-հաշտությունը
    Բերել-տանել
    Ճշմարիտ-սուտ
    Իմաստուն-հիմար

    Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Հողագործ-հող-ա-գործ
    Հողատիրոջ-հող-ա-տիրոջ
    Թագավոր-թագ-ավոր
    Անգետ-ան-գետ
    Բացատրություն–բաց–ա–տրու–թյուն

    Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։
    Մենք պետք է աչք չդնենք ուրիշի ունեցվածքին:
  3. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    ղքատ, բայց ազնիվ գյուղացիներ, զուգահեռ անկուշտ ու հարուստ թագավոր
  4. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։

Դժվարություն
Փոխհատուցում
Անհոգ կյանք