Աքլորը և շունը

Մի օր աքլորը կտուրը բարձրացրեծ որ աշխարը տեսնի։ Վիզը ձգեց բայց ոչ մի բան չտեսավ, որովհետև դիմացի սարը խանգարում էր աքլորին տեսնել աշխարը։

—Ախպե՝ր, կարանք գնանք աշխար՞հ տեսնենք ինչ փոխվեց։
Շուն—Չգիտեմ։
—Դե ար՝ի տեսնենք մի վարկյանով ինչ կա չկա ու գանք։
Շուն—Լավ, արի գնանք։

Գնում էին, գնում և տեսան որ շատ բան փոխվեծ։ Իրիկունը աքլորը ու շունը մի տեղ կագնեցին, պառկեցին և քնեցին, մյուս օրը աքլորը արթնացավ և ասաց

—Ծուղրուրո՜ւ

Աղվեսը արթնացավ և լսեց աքլորը “Ծուղրուղուն” և ասաց

Աղվես—Դա կլինի այսոր իմ նախաճաշը։

Աղվեսը եկավ աքլորի մոտ։

Աղվես—Բար՝և, ես աղվեսն եմ և կուզեի լինեի քո ընկերը։
—Շատ լավ կլինի;
Աղվես—Ես ունեմ մի ընկեր արի ցույց տամ
—Լավ

Աքլորը գնաց Աղվեսի հետևից և ուզում էր ուտել բայց եկավ շունը և հաչաց աղվեսի վրա, աղվեսը փախավ։

Ամփոփում ընկեր Լիանա Մհորյանի հետ

Այսոր մեր մոտ եկավ քուրդ, մենք շատ ուրախ էինք և մեր մոտ եկավ քուրդ։ Մենք մեր պատրաստած հարցերը հարցնում էինք Լիանա Մհորյանին։ Իմ հարցը դա էր «Քանի երկներում կամ քաղաքներում դուք եղել եք»։ Քուրդը ասաց որ 4-5 հատ երկրներ, դա ինձ համար շատ էր բայց մոռացել էի ասել որոնք էին ես մտաածում եմ դա Սիրիա, Թուրքիա, Իրան, Իրաք։ Ես ուզում էի հասկանալ «Դա ճիշտ է որ դուք իրանալեզու ժողովուր՞դ եք» Լիանան ասաց որ «Այո, մենք իրանալեզու ժողովուրդ ենք»։

Ինձ զարմացրեծ մի հարց և պատասխանը։ Այդ հարցը “Դուք կուզեիք ձեր դրոշը փոխե՞լ” Ինձ այդ հարցը զարմացրե և ինձ հետաքրքիր էր պատասխանը։ Ինձ շատ զարմացրեծ հարցը, ինքը կուզեր դրոշը փոխել մի փոքրիկ։ Ես զարմացա, իրանք ուզում էին իրանց դրոշը փոխե՞լ, հետաքրքիր է։

Գյումրի. ճամփորդական նախագիծ


https://exanak.am/10-days-weather-forecast/shirak/gyumri
Դնել արհեստները – արվեստներ նախագիծը
https://sofiyaparsamyan.edublogs.org/2024/05/05/%d5%a1%d6%80%d5%b0%d5%a5%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Համբարձման մասին
Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը։ Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք։
Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

Արուճի քարվանատան մասին
Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներսից պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։

Գյումրիի քաղաքի մասին
Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար:Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ։

Գորկու այգու մասին
Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է  ծառուղիներով և մանկական զվարճանքի հարմարություններով։ Բացի զվարճանքի վայրերից, զբոսայգով զբոսնելիս կարող եք գտնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: 

Սև բերդի մասին
Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել, և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց և ծառայել է որպես զինվորական բանտ։

Ձիթողցոնց տուն թանգարան
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։
Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Յոթ վերք և ամենափրքիչ եկեղեցիները
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։  Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին  կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։

Վարդանանց հրապարակ
Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Ունի յուրահատուկ ուղղանկյուն կառուցվածք՝ գտնվում է 8 ճանապարհների խաչմերուկում։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։

Վարպետաց փողոց
Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը:
Հիմա նրանց տուն թանգարաները գտնվում են հենց այդ փողոցի վրա: Այս փողոցն մինչ իր այդ անվանումն ձեռք բերելը, անվանվել է Ռուսթավելու փողոց անվանմամբ: Բացի այդ այս փողոցի վրա է գտնվում նաև Խեցեգործական դպրոցը և Գորկու բնակելի տունը: