Մայրենի ֆլեշմոբը

1.«վրեփատր»-ի տառախումբը վերադասավորի՛ր և գրի՛ր ստացածդ բառը։
Փետրվար

2.Ըստ ասացվածքի՝  «Քանի լեզու գիտես, այնքան – – – – ես»։

խելացի
գրագետ
մարդ
հայրենասեր

մարդ

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ

ձիերի խումբ

միասին նույն օրը ծնված

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող   

կարդալու սրահ

երեկոյան ճաշ

արգելք ոտքի տակ

բարակ ճյուղ:

Երամ, երամակ, հասակակիցներ, երկկենցաղներ, գրադարան, ընթրիք․ արգելք, շիվ

5. Սրանք պատասխաններն են։ Հարցերն ի´նքդ գրիր։ա)-Այո´, շատ կցանկանայի։բ) -Իհարկե, անպայման կգնանք։գ) -Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում այդ գիրքը։դ) -Ո´չ, այդպես չեմ կարող վարվել ընկերներիս հետ։

Կուզեիր գնալ հանգստանալու տաք երկիր։ Այո´, շատ կցանկանայի։
Շատ եմ ուզում գնամ կինո։ Իհարկե, անպայման կգնանք։
Քեզ դուր եկավ Օզի կախարդը։ Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում այդ գիրքը։
Կուզես նրանց հետ ընկերություն չանել։ Ո´չ, այդպես չեմ կարող վարվել ընկերներիս հետ։

6. Բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր և գրի՛ր հեղինակի անունն ու բանաստեղծության վերնագիրը։
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Հեղինակ Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

7. Գուշակի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը։
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:


Գիրք

8.  Գրի՛ր հինգտառանի ութ բառ՝ ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Թումանյան:

թուԹակ
կրՈՒնկ
արՄատ
ակԱնջ
սաՆիկ
ալՅուր
վտԱնկ
խաՆութ

9.«Բառքամոցի» հնարի  կիրառությամբ փորձի՛ր  մեդիակրթություն բառի տառերով կազմել որքան հնարավոր է շատ բառեր։

Կրթություն, մեդիա, թույն, թութ, դիակ, դանակ, դար, նյութ, կիրթ, թուր մուկ, թուրմ, դարակ, կութ, կաթ,

10. Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Վ․ Տերյանի  բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛, տեսագրի՛ր, հղումը տեղադրի՛ր բլոգումդ և այստեղ՝ պատասխանի դաշտում։

https://www.youtube.com/shorts/SdWrLF1k9F0



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *