Ջաննի Ռոդարի «Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:

-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
    -Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
    Երկու թե չորս
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    Հրաշալի-զզվելի
    հասարակ-հատուկ,
    պատասխանեց-խնդիր,
    հիմար-խելացի,
    մեծ-փոքր,
    հանգիստ-անհանգիստ,
    բղավեց-քչփչալ,
    վերջին-առաջին,
    քիչ-շատ:
  • Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։
    Ում խոսքն է ավելի կարևոր թագավորի թե պահակապետի:
  • Ով է ավելի կարևոր հայրը ե հարևանը:
  • Ով է ավելի մեծ փիղը թե մուկը:
  • Ով էն ավելի բարձրահասակ ընձուխտը թե պոնին:
  • Ով է ավելի խելացի գիտնականը թե դպրոցականը:
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
    Ինքը չի սնվում։
  • Հաշվետվություն

    • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
      Այո
    • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
      Այո:
    • Մասնակցե՞լ ես «Գունային խաղեր» նախագծին։
      Այո:
    • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։
      Ոչ:
    • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
      Այո
    • Մասնակցե՞լ ես  ապրիլ ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
      Այո:
    • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
      1 և 2:
    • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
      Մայրիկի հետ։

    Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

    Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

    -Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

    Առաջադրանքներ

    • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
      Ինձ դուր եկավ որովհետև այս Ամենա լավ մարդու հեքիաթը շատ հետաքրքիր էր։
    • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
      Ինքը փոքր ժամանակ մտածում էր որ ամենա առաջինը կլինի բայց ինքը սխալվեց։
      Որ իրան պետք էր ասել ինչվոր հիմարություն ինքը լուռ կանգնում էր և ինքը դրա համար ամենա լավ մարդն է։
    • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
      Մի օր ինքը փոքր ժամանակ վատ էր սովորում և ինքը մտածում էր որ ինքը վերջին տեղը կլինի բայց ինքը սխալվեծ։ Ինքը ամենա առաջին տեղներ։
    • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
      Ինքը Իտալերեն էր դա նշանակում էր առաջին դրա պատճառներ։
    • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
      Թույլչիկ անունով մարդը ծույլ կլինի։
      Նախիգչիկ անունով նա կլինի նախագահ։
      Սուսիկ անունով նա կլինի սուս ու փուս մարդ։
      Պայսիկ անունով նա կվաճառի պայուսակներ։
      Վերջիկ անունավ նա կլինի ամենա վերջինը։
      Ուսչիկ անունով նա կլինի ուսուսչուհի։
      խելիք անունով նա կլինի շատ խելացի։
    • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
      Մի մարդ կար որը ամենա խելացի էր։
      Իրա անունը խեելիք էր, փոքր ժամանակ ինքը մտածում էր որ ինքը կլինի ամենա խելացի մարդը։
      Բայց ինքը սխալվեց ինքը խելացի չեր ինքը ոչմի բան չգիտեր։
      Դրա համար բոլորը ասում են իրան ամենա խելացի մարդը։
    • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
    • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
      Բոլորը սուտլիկ որսկանը։
    • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
      Բոլոր հիմարները կկրեին։
    • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
      Իրանք կլիներ ամենա խելացի շները։
    • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
      Բոլորը ամեն օր կգոռայն վախից։
    • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
      Եթե վատ բառ ասել մթքում չի ստացվի։
    • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
      Բոլորը ամեն օր ժպիտ ցույց կտան։
      Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
      Ամեն օր գնանք ծառերից ձու վերցնենք ու ուտենք։