Մայրենիի ստուգատես 1

  1. Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։

    Ա․ Ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր։
    Բ․ Գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց։

Ամաչկոտ արջուկ, հոգնած նապաստակ, լուսավոր ժամացույց, հուզված կրիա, ճաշոտ գլուխ, քաղցր աթոռ։

Հուզված կրիան
Կար–չկար, մի կրիա կար։ Այդ կրիան շատ անհաջողակ էր։ Նա ամեն օր ընկնում էր փոսը և չէր կարողանում դուրս գալ։ Կամ ընկնում էր ցեխի և կեղտոտ ջրափոսերի մեջ։ Նա ամեն անհաջողության վրա շատ էր հուզվում, և քանի որ նա անհաջողակ էր նրա հետ ամեն օր վատ բան էր կատարվում։ Մի օր նա պարկում էր քնելու և այնպես հուզվեց, որ դառավ հաջողակ։ Հաջորդ օրվանից նա սկսել էր արագ քայլել և փոսերի մեջ չնկնել։ Նույնիսկ անտառի կենդանիներն էին ասում, որ նա անտառի ամենահաջողակն է։