Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների հիմնական վայրը։Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվում էր Լենինի հրապարակ, իսկ հարավային մասում կանգնեցված էր Լենինի մեծադիր արձանը, որն ապամոնտաժվել է Սովետական Միության փլուզումից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *