Եղնիկի արկածները

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մեղմորեն-Մեղմ կերպով

մատաղ-մանուկ

խարտյաշ-Ոսկեգույն

խորունկ- խոր

  1. Նկարագրի՛ր եղնիկին:

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

  1. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս։

  1. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Հիմնական իմաստը այս պատմվածքի դա այն է, որ եղնիկը կարոտում է իր ծնված վայրը՝ անտառը, կանաչ դաշտերը։

  1. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

  1. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:

Կարոտել էր, ազատություն է ուզում էր։

  1. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։

Իհարկե կհարմարվի, որովհետև կենդանիները պետքա մնան անտառում, ոչ թե վանդակների մեջ։