Գրիգոր Լուսավորիչ

Գրիգորի հայրը՝ Անակ Պարթևը, մասնակցել է Հայոց Խոսրով Ա թագավորի սպանությանը, որի համար նրա ողջ ընտանիքը սրատվել է: Ստնտու Սոփիան մեկամսյա Սուրենին (Գրիգորի ենթադրյալ անունն է) փախցրել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, որտեղ մկրտել են քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն է, նշանակում է արթուն, հսկող) անունով: Գրիգորն ստացել է բարձրագույն կրթություն և քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն: 276 թ-ին, երբ Պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգորը Հայոց Տրդատ Գ թագավորի հետ գնացել է Հռոմ: 287 թ-ին վերադառնալով գահին՝ Տրդատ Գ-ն, ի նշան հաղթության, գոհության տոնախմբություն է կազմակերպել Անահիտ աստվածուհու մեհյանում և Գրիգորին հրամայել երկրպագել: Վերջինս մերժել է, և թագավորը նրան ենթարկել է խոշտանգումների (12 չարչարանքներ): Այդ վայրում (Երզնկայից հարավ՝ Մեղուցիկ գյուղի մոտ) կառուցվել է ցայսօր կանգուն Չարչարանաց Սբ Լուսավորիչ վանքը: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *